top of page

Սալորի կիսելը Ֆինլանդական տոնական սեղանի անփոխարինելի մաս. Նոր տարվա ավանդույթները տարբեր երկրներում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

MediaHub-ը շարունակում է Ձեզ ներկայացնել տարբեր երկրների հետաքրքիր և արտասովոր ավանդույթները:


Այսօր մեր ցանկում առաջինը Հնդկաստանն է իր հետաքրքիր սովորույթներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:


Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սկզբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից և բրնձի հյուսված ցողուններից:


Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերներով, ծաղիկներով և ծաղկաշղթաներով: Նույն կերպ զարդարվում են նաև տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:


Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով`«Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ:


Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:


Շարունակելի…



 
 
1/2383
bottom of page