Առաջիկա խնդիրն առողջությունս վերականգնելն է լինելու․ Արմեն Չարչյան
- Nov 20, 2022
- 1 min read

Արդարադատությունն այսօր հաղթեց՝ շնորհիվ իմ փաստաբանական թիմի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, որին դատարանը քիչ առաջ ազատ արձակեց։
Արմեն Չարչյանը նկատեց՝ իր տրամադրությունն այսօր բարձր է, իսկ ոգին միշտ է անկոտրում եղել։
«Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս ամիսների ընթացքում իրապես գգացնել տվեցին։ 25 տարվա դիաբետն այս քանի ամիսներին հիշեցրեց իր գոյության մասին»,- ասաց Չարչյանը։
Նրա խոսքով՝ իր առաջիկա խնդիրը առողջությունը վերականգնելն է լինելու։
Իսկ թե որն է լինելու ազատ արձակվելուց հետո իր առաջին քայլը, Արմեն Չարչյանը կատակելով ասաց՝ կնոջս համբուրելը, որն արդեն արեցի։




















