top of page

ԱՄՆ սահմանադրության առաջին տպագիր օրինակներից մեկը վաճառվել է շուրջ 43 միլիոն դոլարով

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին տպագիր օրինակներից մեկը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 43,17 միլիոն դոլարով: Վաճառքի նախնական գին է սահմանվել է 15 միլիոն, սակայն վերջնական գինը մոտ երեք անգամ բարձր է եղել:


Սահմանադրությունը կհանձնվի նոր սեփականատիրոջը: Ի դեպ, փաթեթը պարունակում է նաև 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Սենատի պատվին մատուցած գալա ընթրիքի ծրագիրը, որը ստորագրել են բազմաթիվ քաղաքական և պետական ​​գործիչներ, օրինակ՝ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը և Բիլ Քլինթոնը։


Վեց էջանոց փաստաթուղթն ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին, Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ): Բոլոր 500 օրինակները բաժանվել են այդ պատմական համաժողովի պատվիրակներին։ Վաճառված օրինակը տասնհինգ պահպանվածներից միակն է, որը գտնվում է մասնավոր հավաքածուում:

 
 
1/2385
bottom of page