top of page

Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը վերականգնել ներկայությունը երկրում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 4
  • 1 min read
ree

Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ակտիվացնել գործունեությունը։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ՄՄԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

«ՄՄԿ-ն ողջունում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաստատումը՝ երկրում մեր պաշտոնական ներկայությունը վերականգնելու և Սիրիայում մարդասիրական գործողությունները ընդլայնելու վերաբերյալ»,-ասվում է տեքստում։

Կազմակերպությունը հավելել է, որ 2014 թվականից ի վեր այն գործել է միայն երկրի հյուսիսում։

«Մենք շնորհակալ ենք այս աջակցության համար և ողջունում ենք ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը: Այս որոշումը բացում է դռները ՄՄԿ-ի և մեր գործընկերների համար` ընդլայնելու հակամարտություններից, տեղահանությունից և կլիմայական խնդիրներից տուժած մարդկանց և համայնքներին տրամադրվող օգնությունը», – նշել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը:

 
 
1/2382
bottom of page