top of page

Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Apr 17, 2025
1 min read

Updated: Apr 18, 2025

Բելառուսի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այդ մասին հրամանագիրը Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ապրիլի 17-ին։

Լուկաշենկոյի մեկ այլ հրամանագրով Վյաչեսլավ Բրիլին ազատել է Նիգերիայում և միաժամանակ Գանայում, Կամերունում և Կոտ դ'Իվուարում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

 
 
1/2877
bottom of page