top of page

Մոսկվայում առեւանգվել է հայ գործարար Արեգ Շչեպիխինը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Մի քանի ռուսական թելեգրամ-ալիքներ երեքշաբթի հաղորդել են Մոսկվայի կենտրոնում, Յարոսլավսկիերկաթուղային կայարանի մոտակայքում, տղամարդու առեւանգման մասին, որն օգնության էկանչել անցորդներին եւ խնդրել նրանցոստիկանություն կանչել։

Առեւանգվածը, ենթադրաբար, հայ գործարար ԱրեգՇչեպիխինն է, որը, ինչպես նշված է նրա սոցցանցերում, աշխատում է «ՓՄՁ» կորպորացիա» ԲԸ-ում, գրել է ASTRA-ն։

Մի շարք առցանց պարբերականներ, այդ թվում՝Baza-ն, գրել են, որ առեւանգված անձին Մոսկվայիկենտրոնից տարել են թարթող լույսով մեքենայիբեռնախցիկում։ SOTA-ն նշել է, որ մեքենան ունեցել է Պահպանության դաշնային ծառայությունումգրանցված համարանիշ։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնելէ ներքին գործերի նախարարության Կենտրոնականդաշնային օկրուգի տրանսպորտի վարչությունը։Վարչությունը հայտնել է, որ սոցիալական ցանցերիմոնիթորինգի ընթացքում «հայտնաբերվել էՅարոսլավսկի երկաթուղային կայարանում անձինկատմամբ անօրինական գործողությունների մասինհրապարակում»։

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Baza եւ 112 թելեգրամ-ալիքներով։ Կադրերում երեւում է, թեինչպես են տղամարդուն ձեռքերից ու ոտքերիցբռնած քարշ տալիս կայարանի շենքով եւ խցկումթարթող լույսով եւ АМР համարանիշներով մեքենայիբեռնախցիկում։

Այդ պահին տղամարդը օգնություն է կանչում եւգոռում. «Սա ոստիկանությունը չէ»։

Baza-ի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան Սկոլկովո շրջանում, բայց անհաջող։

Ավելի ուշ ալիքը, հղում կատարելով ականատեսներին, տեղեկացրել է, որ մեքենան կանգնեցրել են Կիեւյան խճուղու շրջանում։ Արդյո՞ք Շչեպիխինը մեքենայում է եղել՝ հայտնի չէ։ Մեքենան կանգնեցնելու մասին տեղեկացրել է նաեւ РЕН ТВ-ի աղբյուրը։

1/2150
bottom of page