top of page

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 13 hours ago
  • 1 min read



«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբների մամուլի ծառայությունները։

«Նռնագույնները» հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։

«Առյուծները» էլ հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հավաքի ընթացքում ակումբները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների և խաղերի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

 
 
1/2484
bottom of page