top of page

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 17 hours ago
  • 1 min read


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի խաչմերուկից) կցորդիչով բեռնատարների համար: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի, Ելփինի, Աշոցքի, Ախուրյանի (բուք) և Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 
bottom of page