top of page

«Ժողովուրդ». Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 12
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են:

ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:

«Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից: Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում:

Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել: Հավանաբար, նման ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքն ու սոցիալական բունտը:»

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2129
bottom of page