top of page

Ամերիկյան ավիակիրը Հարավչինական ծովից ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արեւելք

  • Jun 16, 2025
  • 1 min read

Ամերիկյան USS Nimitz ավիակիրը, որը գտնվում էրՀարավչինական ծովում, ուղեւորվել է դեպիարեւմուտք՝ Մերձավոր Արեւելք, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով նավերի հետեւման Marine Traffic կայքի տվյալներին։

Երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որավիակիրը պետք է այցելեր վիետնամական Դանանգքաղաք այս շաբաթվա վերջին, սակայն հունիսի 20-իննախատեսված պաշտոնական ընդունելությունըչեղարկվել է։

Հանոյում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ մուտքը Դանանգ չեղարկվել է «անհետաձգելի օպերատիվանհրաժեշտության» պատճառով, ասել էգործակալության զրուցակիցներից մեկը։

ԱՄՆ դեսպանատունն օպերատիվորեն չիարձագանքել Reuters-ի՝ մեկնաբանելու հարցմանը։

ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմիհրամանատարության կայքի համաձայն՝ USS Nimitz ավիակիրը անցյալ շաբաթ Հարավչինական ծովումծովային անվտանգության գործողություններ էիրականացրել «Հնդկա-խաղաղօվկիանոսյանտարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերիկանոնավոր ներկայության շրջանակում»։

 
 
1/2832
bottom of page