top of page

Արևմուտքը մտադիր է իր ռելսերի վրա տեղափոխել Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը․ Զախարովա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով։ Ամենշաբթյա բրֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրա համար անհրաժեշտ  պայման է Բաքվի և Երևանի հաշտեցումը։

 

Զախարովան հիշեցրել է, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020 թվականին հայ-ադրբեջանական կարգավորման մեծ փուլ է եղել, բոլոր ռազմակավարական ուղղություններով ճանապարհային քարտեզ է մշակվել, որն իր մեջ  ներառում էր խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տրապորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները։

 

Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ   ինչ-որ  պահի Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրել են  ուղիղ  երկխոսություն և Մոսկվան հարգում է այդ ընտրությունը։

 

Խոսելով արևմուտքի ներգրավվածության մասին, Զախարովան մտահոգություն է հայտնել, թե այն ինֆորմացիան, որ ստանում են,  կասկած չի թողնում արևմուտքի իրական նկատակների մասին․ «Հերթական բարի նպատակների տակ թաքնված է կոնյուկտորային առաջադրանք՝ հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային գործընթացներից, երբ երկու երկրները փորձում են հասնել կոնսենսուային որոշման՝ մերձավոր հարևանների աջակցությամբ, որոնք նպաստել են նրանց հաշտեցմանը՝ ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան։ Արևմուտքը մտադիր է իր ռելսերի վրա տեղափոխել Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային ինքնաբավության խաթարման»,- հայտարարել է Զախարովան։

 

Նա նաև ասել է, որ Մոսկվան տեսնում է Վաշինգտոնի ջանքերը՝ միջամտել տարածաշրջանում տրանպորտային շրջափակման վերացմանը․ «Ամերկացիներն ասում են, որ ունեն յուրահատուկ լուծում, բայց դա այն է, ինչ արվել է Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի փոխվարչապետների եռակողմ խմբի շրջանակում»։

 


Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ արևմուտքի ապակառուցողական ազդեցության և  Հայաստանի իշխանությունների  դիրոքորոշման պատճառով աշխատանքը խմբում դադարել է։

1/2225
bottom of page