«2022թ-ին Քոչարյանի ձեռամբ պարտքի դիմաց ՀՀ-ն ՌԴ-ին հանձնեց կարևորագույն նշանակության 5 օբյեկտ». Ռոմանոս Պետրոսյան
- Investigative journalist

- Aug 2
- 2 min read

ՀԷՑ-ի ժամնակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Գույք՝ պարտքի դիմաց» կամ «Պետության դիմակայունությունը կոտրելու» դասական հակապետական օպերացիա.2002թ. նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ (վերջինս այդ պահին ՀՀ Պաշտպանության նախարարն էր և ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը) ՀՀ և ՌԴ միջև կնքված Համաձայնագրով 1994-1998թթ. կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող էներգետիկ և գիտահետազոտական 5 օբյեկտներ՝ Հրազդանի ՋԷԿ՝ առանց 5-րդ բլոկի, Երևանի «Մարս» գործարան,«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ, «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն: Ըստ ստորագրված պայմանագրերի՝ ՌԴ-ն, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։ Հրազդան ՋԷԿ-ը գնահատվեց ընդամենը 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005թ. գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց ընդամենը 3.37 միլիոն դոլար:«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց ընդամենը 350 հազար դոլար: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) ՌԴ-ին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար:«Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար:2013-ին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ:«Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է:Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին Հայաստանի Հանրապետության հաշվին:Հ.Գ.1. Այս Համաձայնագրով ռազմավարական կարևորության գույքերը հանձնելուց բացի, մյուս կողմին տրամադրվեցին նաև բազմաթիվ մաքսային արտոնություններ, արտահանումների մաքսատուրքերից ազատումներ, առանց իրավազոր պետության համաձայնության՝ ռազմավարական գույքը վերավաճառելու իրավունք, և վերջապես, հանձնվող գույքի շուկայական գնահատումն ու աուդիտն էլ իրականացվեցին ՀՀ հաշվին. ինչն իր հերթին եւս ենթադրում էր բազմաթիվ ածանցյալ բացասական էֆֆեկտներ և լրացուցիչ ծանրություն ՀՀ տնտեսության վրա։Հ.Գ.2.Կից տվյալ Համաձայնագրի և «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ հանձնման-ընդունման Ակտի առաջին և վերջին էջերն են։Հ.Գ.3. Առաջարկում եմ այս ամբողջ նյութն ու մատնանշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ևս մեկ անգամ դիտել ՀՀ քաղաքացի Ռ.Քոչարյանի՝ նախօրեին տված հարցազրույցն ու պատասխանել մի կարևոր հարցի՝ «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում շուրջ 10 տարի ՀՀ բարձրագույն պաշտոնն զբաղեցրած սույն անձը և ի՞նչ է ուզում վերջապես նա մեր Ժողովրդից…»։




















