top of page

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու մասին քրվարույթի նյութերը հանձնվել են դատարան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: 


Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին:


Նախաքննության ընթացքում վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված առերևույթ հանցանքներ կատարելու, այն է՝ ընտրակաշառք ստանալու և տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: 


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

bottom of page