top of page

Իսկ ադրբեջանցիների համար ցավn՞տ չէ․ մտածում եք միայն հայե՞րն են Արցախում ապրել. Ալեն Սիմոնյան

  • 2 minutes ago
  • 1 min read


Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա, Radio Van-ի եթերում ասել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների մասին

«Ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանը լինել, իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ, նրանք 30 տարի մտածել են, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքի մի մասը, իհարկե նրանք ապրել են Արցախում, մտածում եք միայն հայե՞րն են Արցախում ապրել, ինչքան զոհվել են հայերը, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, մայրը երկու կողմից էլ մայր է»,-նշել է նա։

 
 
1/2700
bottom of page