top of page

ՌԴ-ի նամակն ընդունում ենք ի գիտություն. ՏԿԵ նախարարը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին

  • 1 hour ago
  • 1 min read


ՌԴ-ի նամակն ընդունում ենք ի գիտություն: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մենք այդ տեղեկատվությունը գործընկերներից ստացել ենք, ընդունում ենք ի գիտություն, իրենց հետ ըստ անհրաժեշտության աշխատում ենք, բնականոն աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, ոչինչ ավելին: Մենք շարունակում ենք բնականոն մատակարարումներ ունենալ ՌԴ-ից, դրա հետ կապված խնդրահարույց հարցեր չենք տեսնում:

Ստացված գրության բովանդակությունը այդքան էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում, մամուլում այդ տեղեկատվությունը շատ ավելի սուր է ներկայացվում, կարծում եմ դա նաև ընդդիմադիր շրջանակների կողմից է ուղղորդված»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ գազի գինը կթանկանա, Խուդաթյանը պատասխանեց, որ դիրքորոշում չի ուզում հայտնել:

 
 
1/2700
bottom of page