top of page

«Գնացել են ձիերի հետևից». Ադրբեջանի տարածքում հայտնված երիտասարդներն ընտանիքի անդամներ չեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 6
  • 1 min read
ree

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007 թվականին  և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008 թվականին, 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն Aysor.am-ին հայտնեց, որ  երիտասարդները մոլորվել են գիշերը մեկի կողմերը, հավանաբար, գնացել են ձիերի հետևից։


Հովսեփյանի խոսքով՝ այդ շրջանի որոշ արոտավայրեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը նման միջադեպերի ռիսկը զգալիորեն բարձրացնում է։

  Սյունիքի մարզի Արավուս գյուղի ղեկավար Արթուր Ջհանգիրյանը դժվարացավ ասել, թե ինչու էին գիշերը երիտասարդները գնացել այնտեղ.«Սահմանը մոտիկ է, գնացել են գիշերը։ Երիտասարդները  նույն ընտանիքի անդամ չեն»։

 
 
1/2383
bottom of page