ԱՄՆ-ն, Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության սկզբունքները. Զելենսկի
- 2 hours ago
- 1 min read

Ուկրաինայի Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են այն սկզբունքները, թե ինչպես է վերահսկվելու կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը՝ դրան հասնելու դեպքում։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ մինչ եռակողմ բանակցությունների կասեցումը որոշակի առաջընթաց էր գրանցվել.
«Ռազմական ձևաչափով ընթացող եռակողմ բանակցություններում առաջընթաց կար։ Բոլոր երեք կողմերը համաձայնեցրել են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները։ Սակայն բուն հրադադարին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն առայժմ չկա»։




















