top of page

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

  • May 7, 2025
  • 1 min read

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունն ավարտելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կայքում։ 

Նշվում է, որ Ադրբեջանում իր 30-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ բարելավելու մայրական առողջության պահպանությունը, պայքարելու գենդերային բռնության դեմ ու խթանելու գիտահեն ժողովրդագրական քաղաքականությունը։ 

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն Ադրբեջանի հետ համագործակցությունը կշարունակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև իր գլխավոր գրասենյակի միջոցով:  

2025 թվականի մարտին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են փակել ՄԱԿ-ի  4 գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF): 

 
 
1/2700
bottom of page