top of page

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 23, 2024
  • 1 min read

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը շուրջ երկու ամիս է՝ Հայաստանում են։ Առաջին անգամ ՀՀ բերված արձանը հնարավորություն ունեն տեսնելու թե՛ մեր քաղաքացիները, թե՛ զբոսաշրջիկները։

Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:

Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ արձանի պաշտամունքային գլուխը գտնվել է 1870 թվականներին Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերել Բրիտանական թանգարանը և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ավելի քան արդեն 12 հազարից ավելի այցելու է ունեցել թանգարանը, որոնք ցանկացել են տեսնել աստվածուհու գլուխը և ձեռքը: Վերջինս այն կարևոր խթան է համարում՝ թանգարան այցելելու և հաղորդակցվելու այնտեղ պահվող մշակութային գանձերին։

Լոնդոնից Հայաստան բերված Անահիտ աստվածուհու արձանը ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել այն դեպքում, եթե ձեռք բերեն 5 հազար դրամ արժողությամբ տոմս։ Հատուկ խմբերի համար գործում են զեղչեր և անվճար փաթեթներ:

«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։

1/2117
bottom of page