top of page

Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով ՉԼ-ի հավանական հաղթողի վերաբերյալ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով 2024/2025 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հավանական հաղթողի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ հանդիպմանը «ներաձուրիները» հանդիպելու են ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում (Գերմանիա):

«Իմ կանխատեսումն այն է, որ «Ինտերը» կհաղթի, սա իմ կարծիքն է որպես երկրպագու: Ես հիանալի կապ ունեմ ակումբի հետ: Ես շատ կարևոր պահեր եմ ապրել նրանց հետ, ուստի չեմ կարող թաքցնել իմ համակրանքը: Լավ կլինի, եթե «Ինտերը» կրկին հաղթի Չեմպիոնների լիգան»,-Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Fcinter1908.it-ը:

1/2140
bottom of page