top of page

ԱՄՆ-ը պարտվել է Իրանի դեմ պшտերազմում և այժմ փորձում է այդ բացը լրացնել բանակցությունների սեղանի շուրջ. Եգիպտոսում Իրանի դեսպան

  • Apr 30
  • 1 min read


ԱՄՆ-ը պարտվել է Իրանի դեմ պատերազմում և այժմ փորձում է այդ բացը լրացնել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Պուրը։

«ԱՄՆ-ը պարտվել է թե՛ մարտի դաշտում, թե՛ համաշխարհային տնտեսության տեսանկյունից, թե՛ էներգետիկ ոլորտում և թե՛ արժութային ոլորտում, քանի որ դոլարով հաշվարկները կրճատվում են։ Նրանք պարտություն են կրել, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտության միջոցով»,- նշել է դեսպանը։

Դեսպանն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ հարձակումներից հետո Իրանն այժմ իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ոչ թե բանակցողի, այլ հակառակ կողմին սեփական պահանջներ ներկայացնողի դիրքերից։

 
 
1/2700
bottom of page