top of page

Եղանակը Հայաստանում

  • Apr 30
  • 1 min read


Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 1-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

«Հապետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17, 

Լոռիում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24, 

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18։

 
 
1/2728
bottom of page