top of page

Տատիկը բռնություն է կիրառել բժշկուհու նկատմամբ թոռնիկի մահվան լուրը լսելուց հետո

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Ինչպես հայտնել ենք, այսօր «Մուրացան» մանկական հիավանդանոցում 1,7 տարեկան տղա երեխան է մահացել: Հրապարակումից հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ահազանգեր է ստացել. քաղաքացիներն ասել են, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ: Ըստ ահազանգերի, երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծել, մազերից քաշել ու գցել հատակին:

Պարզվել է, որ բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը: Բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:

1/2142
bottom of page