top of page

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքում, կան զոհեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 13, 2024
  • 1 min read

NTV-ի փոխանցմամբ՝ Բուրսայի դատարանի շենքում դատական նիստի ժամանակ հայցվորի հայրը կրակ է բացել երկու մեղադրյալների ուղղությամբ։


Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։


Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի ժամանակով ժամը 11.00-ին, ծանր հանցագործությունների դատարանի դահլիճում՝ դիտավորյալ սպանության փորձի գործով դատական նիստի ժամանակ, որում մեղադրվում էին 2 մարդ՝ հայր և որդի։


Ենթադրվում է, որ հայցվորի հայրը ժանդարմի գոտուց խլել է ատրճանակն ու կրակ բացել մեղադրյալների վրա։ Երկու մեղադրյալներն էլ մահացել են։

1/2185
bottom of page