top of page

«Եթե իսլամական աշխարհը չմիավորվի, բոլորս նույն ճակատագրին կարժանանանք». Պակիստանի ՊՆ

  • Jun 14, 2025
  • 1 min read

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը կոշտ հայտարարություն է արել՝ Իսրայելին մեղադրելով մուսուլմանական երկրների դեմ ագրեսիայի մեջ և աջակցություն է հայտնել Իրանին։

«Իսրայելը թիրախավորել է Եմենը, Իրանը և Պաղեստինը: Եթե իսլամական աշխարհը հիմա չմիավորվի, մենք բոլորս նույն ճակատագրին կարժանանանք։ Պակիստանն Իրանի կողքին է։ Լռությունն այլևս տարբերակ չէ», - ասել է Ասիֆը։

Պաշտպանության նախարարը մուսուլմանական երկրներին հորդորել է միասնական լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հարցում։

 
 
1/2586
bottom of page