top of page

«Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես». Սիսակ Գաբրիելյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 13, 2024
  • 2 min read

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես։


Գուցե անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։


Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։


Հարգելի քաղաքացի, ուզո՞ւմ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․


Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝


1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։


2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։


3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։


Արդյունքում՝


• Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։


• Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։


Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ:


Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։


Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու։


հ.գ. ժողովուրդ ջան, քանի որ քոմենթներում տեսնում եմ գրառումներ, պարզաբանեմ:


1.Այսօր աշխատող մարդու կամ առկա բյուջեի հաշվին չի արվելու որևէ բան


2. այս խմբի շահառուները միևնույն է իրենց աշխատավարձից փաստացի կվճարեն այնքան գումար որքան ի սկզբանե պարտք էին արել:


3. այս մարդիկ այսօր հարկ չեն վճարում, քանի որ չեն աշխատում, բայց միևնույն է օգտվում են Ձեր վճարաճ հարկերից գոյացած բյուջեից: Հիմա պետությունն իրենց ասում է, գնա աշխատիր, դարձիր օրինական հարկատու, վճարիր հարկեր»:

bottom of page