Հայ-Բրիտանական առևտրի պալատի անդամները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների հետ՝ Հանրային-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակում
- 2 hours ago
- 1 min read

Հայ-Բրիտանական առևտրի պալատը (ABBC) ապրիլի 21-ին Երևանում անցկացրեց Հանրային-մասնավոր երկխոսության հարթակի նիստը՝ համախմբելով Պալատի անդամ ընկերություններին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչներին՝ ստեղծելով բաց և կառուցողական երկխոսության միջավայր ՀՀ ֆինանսների նախարարության հետ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայ-Բրիտանական առևտրի պալատի խորհրդի նախագահ պարոն Արամ Փինաջյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության փոխդեսպան պարոն Փոլ Մորիսը՝ կարևորելով նման հարթակների դերը պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության խթանման գործում։
Նիստի բանախոսներն էին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ պարոն Ավագ Ավանեսյանը և պարոն Արման Պողոսյանը, ովքեր ներկայացրին նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընթացիկ բարեփոխումները։ Նրանք կարևորեցին պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության դերը՝ տնտեսական միջավայրի շարունակական բարելավման գործում։
«Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ հարթակ՝ ապահովելու բաց, թափանցիկ և կառուցողական հաղորդակցություն պետական և մասնավոր հատվածների միջև։ Մենք վստահ ենք, որ նման շարունակական երկխոսության միջոցով հնարավոր է ձևավորել առավել կանխատեսելի, վստահելի և բիզնեսի զարգացմանը նպաստող միջավայր Հայաստանում»,-նշել է Հայ-Բրիտանական առևտրի պալատի գործադիր տնօրեն տիկին Լուսին Աչոյանը։
Հայ-Բրիտանական առևտրի պալատը շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև հրավիրված բանախոսներին և բոլոր մասնակիցներին՝ նիստի հաջող իրականացմանը նպաստելու համար։




















