Ո՞ր եվրոպական երկրներն են լինելու ամենահարուստը մինչև 2030 թվականը
- 2 hours ago
- 2 min read

Ո՞ր եվրոպական երկրներն են, ըստ կանխատեսումների, գլխավորելու մեկ շնչի հաշվով Համախքան ներքին արդյունքի ցուցանիշը մինչև 2030 թվականը, և արդյո՞ք սպասվում են էական վերադասավորություններ։
Euronews-ն ուսումնասիրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսական հեռանկար» կանխատեսումները 2025 և 2030 թվականների համար, որոնք ներառում են ինչպես մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ն, այնպես էլ գնողունակության համարժեքության (ԳՀՀ) ցուցանիշները, որոնք ճշգրտում են վիճակագրությունը՝ հաշվի առնելով երկրների միջև գների տարբերությունները։
41 եվրոպական երկրների շարքում, որոնք են՝ ԵՄ անդամներ, թեկնածու երկրներ, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի անդամ երկրներ և Մեծ Բրիտանիա, կանխատեսվում է, որ Իռլանդիան կգլխավորի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վարկանիշային աղյուսակը մինչև 2030 թվականը՝ դուրս մղելով Լյուքսեմբուրգին, որը 2025 թվականին զբաղեցնում էր առաջին տեղը։
Սակայն նման տպավորիչ ցուցանիշին անհրաժեշտ կարևոր վերապահում անել։ Հայտնի է, որ Իռլանդիայի ՀՆԱ-ն զգալիորեն աղավաղված է տրանսազգային կորպորացիաների (multinational corporation) անհամաչափ ներկայության պատճառով։
Նորվեգիան, Շվեյցարիան և Դանիան, ըստ գնահատականների, կլրացնեն առաջին հնգյակը. նրանց դիրքերը 2025-2030 թվականների միջև կմնան կայուն։
Եվրոպայի հինգ խոշորագույն տնտեսությունների շարքում Գերմանիան ամենաբարձրն է՝ զբաղեցնելով 12-րդ տեղը, որին հաջորդում են Ֆրանսիան (15-րդ տեղը) և Միացյալ Թագավորությունը (16-րդ տեղը): Իտալիան 18-րդն է, իսկ Իսպանիան՝ 22-րդ տեղը զբաղեցնելով, եզրափակում է լավագույն հնգյակը։
Վարկանիշային աղյուսակի վերջին ինը տեղերը հիմնականում զբաղեցնում են ԵՄ թեկնածու երկրները. Ուկրաինան, Կոսովոն և Մոլդովան լրացնում են աղյուսակը: Թուրքիան դուրս է մնում այս շարքից. մինչև 2030 թվականը, ըստ կանխատեսումների, կզբաղեցնի 29-րդ տեղը՝ գերազանցելով ԵՄ երեք լիիրավ անդամներ Բուլղարիային, Լատվիային և Հունաստանին։
Վարկանիշային աղյուսակի վերևում տարբերությունը հատկապես մեծ է: Իռլանդիան և Լյուքսեմբուրգը զգալի բացառություններ են, որոնց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կանխատեսվում է համապատասխանաբար 182 հազարից մինչև և 167 հազար դոլար (մոտավորապես 168 հազարից մինչև 154 հազար եվրո) միջազգային դոլարներով։
Այնոհետև հաջորդում են Նորվեգիան և Շվեյցարիան, որոնց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, մինչև 2030 թվականը կգերազանցի 115 հազար դոլարը (մոտավորապես 106 հազար եվրո):
Նույնիսկ առանց Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի, ԵՄ ներսում առկա տարբերությունները շարունակում են աչքի ընկնել: Դանիան առաջատարն է՝ մեկ շնչի հաշվով 100 հազար դոլարով (մոտավորապես 92 հազար եվրո), որը գրեթե կրկնակի ավելի է, քան Հունաստանի 54 հազար դոլարը (մոտավորապես 50 հազար եվրո), ինչը ամենացածրն է ԵՄ անդամների շրջանում:
Ամենամեծ տնտեսությունների շարքում Գերմանիան ունի մեկ շնչի հաշվով ամենաբարձր գնողունակությունը՝ 86 հազար դոլար (մոտավորապես 79 հազար եվրո): Իսպանիան ունի ամենավատ ցուցանիշը՝ մեկ շնչի հաշվով 66 հազար դոլար (մոտավորապես 61 հազար եվրո), այսինքն՝ մոտ 31% նվազում:
Նույնիսկ եթե անտեսենք Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի ցուցանիշները (137 հազար 819 եվրո), դաշինքի ներսում տարբերությունը մնում է զգալի:
Դանիան ԵՄ անդամների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 84 հազար 128 եվրոյով, որին հաջորդում են Նիդեռլանդները (79 հազար 613 եվրո), Շվեդիան (73 հազար 104 եվրո) և Ավստրիան (67 հազար 406 եվրո)։
65 հազար 924 եվրոյով Գերմանիան զբաղեցնում է 10-րդ տեղը ընդհանուր վարկանիշային աղյուսակում և Եվրոպայի հինգ խոշորագույն տնտեսություններից միակն է, որը ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Միացյալ Թագավորությունը հաջորդում է 11-րդ տեղում՝ 64 հազար 360 եվրոյով։
ԵՄ-ից դուրս գտնվող երկրների շարքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի առումով լավագույն հնգյակում են Շվեյցարիան (127 հազար 846 եվրո), Իսլանդիան (108 հազար 366 եվրո) և Նորվեգիան (93 հազար 46 եվրո), իսկ ցուցակի առաջին հորիզոնականում են Լյուքսեմբուրգը և Իռլանդիան։




















