top of page

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ շուրջ 119 միլիոն դրամ արժեքով 1.75 հա մակերեսով 2 հողատարածք. Գլխավոր դատախազություն

1 hour ago
1 min read


Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտնում են դատախազությունից:

Նշված հայցերը բավարարելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ի և 24-ի վճիռները մտել են օրինական ուժի մեջ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

 
 
1/2844
bottom of page