Ուկրաինան պատրաստ է չհшրվածել ՌԴ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե Ռուսաստանը նմանատիպ քայլ ձեռնարկի․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է չհարվածել ՌԴ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե Ռուսաստանը նմանատիպ քայլ ձեռնարկի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան առաջարկել է իր գործընկերներին համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որը կկանխի կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացումը։ Սնունդը, էներգիան և այլ անհրաժեշտ իրերը պետք է պաշտպանված լինեն, բայց ռուսական հարվածները հիմնականում ուղղված են դրանց։
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները, նավահանգստային ենթակառուցվածքները, լոգիստիկան և նույնիսկ սննդամթերք ու դեղագործական ապրանքներ պարունակող պահեստները ամեն օր թիրախի տակ են։ Ուկրաինան վստահ չէ, որ Ռուսաստանը իսկապես պատրաստ է պահպանել որևէ համաձայնագիր։
Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը չհարվածել մեր էլեկտրաէներգետիկ արդյունաբերությանը, այլ էներգետիկ օբյեկտներին, կարևորագույն ենթակառուցվածքներին և սննդի մատակարարման ուղիներին, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք ապահովել մեր հարվածներից համապատասխան հրաժարումը։
Սա պետք է լինի հուսալի, երկարատև և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, այլ ոչ թե փլուզվի այն բանից հետո, երբ ռուսները կանցկացնեն իրենց «ընտրությունները» և կստանան բենզինի և դիզելային վառելիքի վրա ճնշման ժամանակավոր մեղմացում։
Պատերազմը պետք է ավարտվի։ Եվ կարևորագույն ենթակառուցվածքների վերաբերյալ լարվածության թուլացման ուղղությամբ քայլը կարող է լինել խաղաղության առաջին քայլը։
Մենք մեր գործընկերներից ակնկալում ենք կոնկրետ գործողություններ»,-գրել է նա։




















