top of page

Որևէ կոնկրետ զրույց չի եղել․ Սերգեյ Յուրանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու լուրերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 13
  • 1 min read
ree

Ռուս մարզիչ Սերգեյ Յուրանը խոսել է կարիերան շարունակելու հնարավոր տարբերակների մասին։ 55-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Պարի Նիժնի Նովգորոդը», որից նա հեռացել է 2024 թվականի ապրիլին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի մասին խոսակցություններին, որևէ կոնկրետ զրույց կամ հանդիպում չի եղել։ Թերթերում սկսեցին քննարկել, չգիտեմ` որտեղից է դա առաջացել։ Ինձ հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որևէ երկխոսություն չի եղել։ Հիմա մի փոքր «մեռյալ» շրջան է, այսինքն՝ պաշտոնական խաղեր չկան, թիմերը պատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը։ Մարզչի աշխատանքը երբեմն անշնորհակալ է։ Երբ գործընկերներին հեռացնում են, դա երբեք հաճելի չէ։ Պայմանագիր ես ստորագրում՝ պետք է պատրաստ լինես աշխատանքից հեռացման։

Հավաքների ժամանակ ոչ ոք կտրուկ քայլեր չի անում։ Կան դեպքեր, ինչպես ինձ հետ «Խիմկիում» եղավ՝ առաջնության վերսկսումից մեկ շաբաթ առաջ որոշեցին փրկել իրավիճակը։ Բայց այս պահին կոնկրետ ոչինչ չկա։ Բնականաբար, հասցրել եմ կարոտել աշխատանքը։ Ցանկացած մաքսիմալիստ մարզիչ կարոտում է իր գործը։ Սակայն ես միշտ ասել եմ, որ իմ առաջնահերթությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան է։ Եթե Առաջին լիգայի թիմը կոնկրետ նպատակ ունի դուրս գալու ՌՊԼ, կարող եմ դիտարկել։ Առաջարկներ եղել են Առաջին լիգայից, բայց առանց հստակ առաջադրանքների՝ ես այդ փուլերն արդեն անցել եմ», – ասել է Յուրանը «Чемпионат»-ի թղթակից Եգոր Կաբակի հետ զրույցում։

 
 
1/2380
bottom of page