top of page

2024-ին վարչապետի աշխատակազմին հատկացվել է 21 մլրդ 600 մլն դրամ, կատարողականը՝ 93.1%. Վահե Հովհաննիսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 15 hours ago
  • 1 min read

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի, նախագահի աշխատակազմերի բյուջեի հաշվետվությունը:

Նրա ներկայացմամբ՝ 2024 թվականին վարչապետի աշխատակազմին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Վարչապետի աշխատակազմը իրականացնում է 11 ծրագիր և նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում: Ծրագրի կատարողականը եղել է 93.1%: Տարվա ընթացքում աշխատակազմն իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը կառավարության մեկ որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանուցագրերով: Գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 18%-ը»,- ասաց նա:

Նա նշեց, որ Ազգային Ժողովի ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը՝ 97.7%:

«Այստեղ ունենք մեկ ծրագիր և սկզբնական հաստատված յոթ միջոցառում, այնուհետև ավելացվել է ևս մեկ միջոցառում: Կատարվել է 95.2 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 93.2 միլիոն դրամը կառավարության երեք որոշումներով, իսկ 2 միլիոն դրամը՝ ծանուցագրերով։ Ազգային ժողովն իրականացրել է 840 միլիոն դրամի գնումներ, որից 580 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2024 թվականի ընթացքում կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի բյուջեի ծախսեր:

«Կատարողականը կազմում է 90.5 տոկոս, իրականացվել է մեկ ծրագիր և երկու միջոցառում, մեկ միջոցառում ավելացել է տարվա ընթացքում: Իրականացվել է 216 միլիոն դրամի գնումներ, որից 58.3 միլիոն դրամը մեկ անձից»,- նշեց նախարարը:

1/2152
bottom of page