top of page

Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին

  • 2 hours ago
  • 1 min read


«Աշխարհի  երկրների մեծ մասում բենզինի գինը բարձրացել է  2-3 անգամ, Հայաստանում թանկացել է տոկոսներով»,- Մայիսի 1-ի առիթով կազմակերպված միջոջացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նաև «բացատրեց», թե ինչու է այդպես. «Շատ ուղիղ ասեմ. ադրբեջանական բենզինը և դիզելը եթե չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր  դրամ ավելի բաձր կլիներ, քան կա»։

Պապոյանը նշեց, որ պետք է շարունակել հնարավորինս շատ  դիվերսիֆիկացիան պահել, որպեսզի աշխարհաքաղաքական ցնցումները Հայաստանի վրա հնարավորինս քիչ անդրադառնան։

«Պետք է շատ ներմուծեք»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։ 

 
 
1/2657
bottom of page