top of page

Սկանդալ՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսում․ Պաղեստինի ներկայացուցիչը հրաժարվել է սեղմել Իսրայելի պատվիրակի ձեռքը

  • 4 days ago
  • 1 min read


ՖԻՖԱ-ի կոնգրեսում միջադեպ է գրանցվել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ժամանակ Ինֆանտինոն փորձել է կողմերի միջև խորհրդանշական հաշտեցում կազմակերպել և կոչ է արել ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներին սեղմել միմյանց ձեռքը։ Սակայն Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը հրաժարվել է այդ քայլից և լքել է բեմը՝ հայտարարելով. «Մենք տառապում ենք»։

Ավելի ուշ Ռաջուբը նշել է, որ մտադիր չէ սեղմել «ցեղասպանություն իրականացնող ֆաշիստական կառավարության» ներկայացուցչի ձեռքը։

Պաղեստինյան կողմի ղեկավարը նաև հայտնել է, որ ֆեդերացիան դիմել է Մարզական վճռաբեկ դատարան (CAS)՝ Իսրայելի հավաքականին և իսրայելական ակումբներին միջազգային մրցաշարերից չհեռացնելու որոշման կապակցությամբ։

 
 
1/2663
bottom of page