top of page

ՀՀ-ԵՄ համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Պապիկյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 22, 2024
  • 1 min read
ree

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:

Նախարարը X-ի իր միկրոբլոկում գրել է.

«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»:

1/2382
bottom of page