top of page

Միևնույն է, հայաստանյան «պատասխանատու» մամուլը շարունակում է սղոցել. Աթանեսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 15
  • 1 min read
ree

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․


«Նույնիսկ թուրք վերլուծաբանները և Բաքվի մամուլն է ընդունում, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դա արդեն բանակցությունների սեղանից հեռացված իդեա-ֆիքս է։ Անգամ նրանք են խոստովանում, որ Մեղրիի «անցումի» հարցով Միացյալ Նահանգները բանակցում է ոչ թե կողմերի, այլ՝ բացառապես Հայաստանի հետ։ Բաքվի իշխանական լրատվամիջոցն ատամները սեղմած՝ բացահայտում է, որ Վաշինգտոնից Երևանին մի քանի առաջարկություն է ներկայացվել, որոնցից մեկը՝ միջանցքի հարյուր տարով վարձակալումը, Հայաստանը մերժել է: 


Միևնույն է, հայաստանյան «պատասխանատու» մամուլը շարունակում է մի քանի գրդոնչի «քաղաքագետների» և ժամկետանց «քաղգործիչների» միջոցով երեք միլիոն մարդու ուղեղը սղոցել՝ «տվեց, միջանցքն էլ տվեց, Սյունիքն էլ հետը» երեք մանեթանոց ողբ ու կականով: 


Բա որ Մեղրի-Մինջևան երկաթգիծը քանդում, բարձրորակ պողպատը մետաղի ջարդոն էիք անում, նվիրում հայ ժողովրդի դարավոր բարեկամ Ատրպատականի թուրքերին, Հայաստանի համար դեպի մեծ աշխարհ ի՞նչ ելք էիք տեսնում: 


Պուտինը գլուխներդ հարդուկել էր Աբխազիայով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության առասպելո՞վ: Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ ձեր էդ հնարածին «օսն» ու՞մ դեմ էիք կռում-կոփում, ո՜վ գեոպոլիտիկայի գուրուներ»։

 
 
1/2381
bottom of page