top of page

Բայդենը ներում է շնորհել որդուն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 2, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին երկու քրեական մեղադրանքով՝ ապօրինի զենք պահելու և հարկերից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ես ստորագրել եմ իմ որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին հրամանագիրը: Պաշտոնը ստանձնելու օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և իմ խոսքի տերն եմ, նույնիսկ երբ հետևում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում», - ասել է ԱՄՆ-ի գործող նախագահը՝ հույս է հայտնելով, որ «ամերիկացիները կհասկանան նման քայլը»։ Նրա խոսքով՝ իր որդուն առաջադրված մեղադրանքները «քաղաքական դրդապատճառներ ունեն»։

bottom of page