top of page

Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 19
  • 1 min read
ree

Նիկոլ Փաշինյանն իր «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձում հայտարարեց, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։

«Էական է նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ 

Նա հիշեցրեց, որ 2020թ․-ից հետո խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին

Ըստ նրա պետությունն է ժողովրդի լավագույն կյանքն ապահովելու լավագույն գործիքը։

«Ժողովրդի լավագույն կյանքը հնարավոր է իր պետության մեջ։ Այն պետության, որը քաղաքացին իրենն  է համարում ։ Այս գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն էլ այն է, որ մենք մեր պետությունը պետք է համարենք մեր բարեկեցության ապահովման համար առանցքային գործիք և բոլոր գործելակարգերում պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»։

 
 
1/2383
bottom of page