Արևմտյան դաշտի ուղղությամբ քաղաքական որսի ծրագիր կա․ տղաներ և աղջիկներ, հարիֆ չկա․ Դուք քաղաքացիական ակտիվիստներ չեք․ Սաֆարյան
- Investigative journalist
- 2 days ago
- 5 min read
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ ուզում էի գրառում կատարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի դեմ երկու անձանց կատարած սադրիչ ակցիայի մասին ու այն ավարտեմ վարչական շրջանի ղեկավարին ուղղված հորդորով՝ «չտրվեք սադրանքին ու թույլ չտաք բռունցքներ», այն էլ չհասցրեցի։ Ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
Այժմ արձագանքում եմ որպես անվտանգային հարցերով փորձագետ ու այդպիսի կենտրոնի ղեկավար, բայց ոչ իրավապաշտպան, քանի որ մեր ինստիտուտը երբեք չի եղել իրավապաշտպանության ոլորտում, ավելին՝ ցանկացած զարգացման ես և իմ գործընկերները մոտեցել ենք անվտանգության ու ժողովրդավարության կապի կոնտեքստում, ելակետ ընդունելով այդ երկու հանգամանքների անխախտելիությունն ու ամբողջականությունը, օրգանական կապը, բայցև դիրքորոշումը մշակելով անվտանգության ու ժողովրդավարության բալանսի մեջ ու այնպես, որ ոչ ժողովրդավարությունը վտանգվի հանուն անվտանգության, ոչ էլ հակառակը։ Այդ ելակետից էլ գնահատեք գրառումս։ Գիտակցում եմ, որ այն դուր չի գալու իմ իրավապաշտպան գործընկերներին, որոնք բացառապես իրավունքի աշտարակից են նայելու հարցին, դիրքորոշումներ հայտնեն ու լուծումներ տան այդտեղ, իսկ բացառապես անվտանգային մոտեցմամբ անձինք էլ թքած են ունենալու իրավունքի ու ժողովրդավարության վրա։ Ինչպես նշեցի, հայտնվող կարծիքը չի լինելու երկու բևեռային մոտեցումների դաշտում։
Եվ ինչո՞ւ եմ կապում այս երկու կատեգորիան ու անվտանգության թեմայով երկար-բարակ գրում։ Շատ պարզ պատճառով։ Հայաստանում կասկածելի բուռն ու ագրեսիվ «քաղաքացիական ակտիվություն» ցուցաբերում է մի անձ, ով ՌԴ քաղաքացի է, ում զույգը ակցիաներում ներկայացնում է պրոկրեմլյան քաղաքական հոսանքի։ Դեռ առաջին իսկ ակցիաների ժամանակ անազնիվ ու անհասկանալի բան նկատեցի երիտասարդի «քաղաքացիական ակտիվության» մեջ։ Ոմանք նույնիսկ իմ առաջին արձագանքների տակ գրեցին՝ «պարոն Սաֆարյան, ինչո՞ւ եք այդքան կասկածամիտ, ինչո՞ւ եք կոշտ գնահատական տալիս երիտասարդի ծավալած գործունեությանը, նա ազնիվ տղա է, վատ բա՞ն է անում, որ խոսում է քաղաքային իշխանությունների ու իշխանությունների կոռուպցիայի, անորակ ծրագրերի, դրանց վատ վերահսկողության մասին»։ Չէ, սիրելիներս։ Վատ բան չէ, հակառակը՝ միանգամայն գովելի է, որ քաղհասարակության ակտիվիստը կանոնավոր ցուցանում է կոռուպցիա, բյուջեագողություն, պետական ու համայնքային միջոցների վատնում ու մսխում։ Բայց երիտասարդի վարքագիծը չափազանց սադրող ու անհավասարկշիռ է։
Այնպես չէ, որ իմ ճանաչած քաղհասարակության մեջ անցյալում այդպիսի վարքագծեր չեն եղել կամ ինձ անծանոթ են։ Եղել են։ Ի վերջո՝ մեր խմաբկցությունում եղել է Զարուհի Փոստանջյան, ով նույնիսկ անկառավերելի էր մեր համար, ու շատ հաճախ ստիպված էինք կրել նրա չհաշվարկված, անհավասարակշիռ, երբեմն սադրող գործողություններով։ Այն ժամանակ դա գոնե բացատրում էինք նրա՝ կնոջ իռացիոնալությամբ, այլ ոչ թե արժեքային այլ դաշտում լինելով։ Հետագայում բացահայտվեց, որ նա չափազանց մեծ ընդհանրություններ ունի քոչարյանական քաղաքական հոսանքի հետն և կարող է նույնիսկ լինել նրա սատարող ուժի ցուցակում և ավագանում թիմում․․․ Արդեն հասկանալի է, որ այս վարքագծի հետ գենդերային էմոցիոնալությունը կապ չունի։ Ինչպես և կապ չի ունեցել Լայվնյուզի լրագրողի կամ Մարինա Խաչատրյանի կողմից իմ դեմ իրականացրածը նրանց կին լինելու հանգամանքի հետ․․․ Դա կապ ունի մեկ բանի հետ․ ի՞նչ պլան / ծրագիր է դրված․․․․
Իսկ երեկ Արթուր Չախոյանի ու իր զույգի՝ թաղապետարանում իրականացրած ակցիան մեղմ է ասել, թե նողկալի էր, այն ուղղակի հատում էր դիմացինի արժանապատվության, տղամրադկության, հասարակության մեջ լայնորեն ընդունված բոլոր կարմիր գծերը, ստանդարտները։ Տղամարդկանց, միգուցե նույնիսկ կանանց հայտնի ամենասոսկալի հայհոյանքների հետ ասոցացվող բառախաղերը, օգտագործված նյութերը /կեֆիր, մածուն, ու չասեմ, թե առաջին ասոցիացիաներում դրանք արված վանկարկումների հետ առաջինը սեռական օրգազմի որ դրվագի կամ կատի հետ ինչ ասոցիացիաներ են բերում / նույնքան անմեղ էր, որքան մեր ու այլոց գրասենյակ Մարինա Խաճատրյանի բերած բնեղեն ապրանքն ու պլակատները․․․
Այդքանը անել, տղայական դաշտում հոխորտալ, կոնֆլիկտը հասցնել էսկալացիայի բարձրագույն պիկին ու առանց մտածելու հենց քո առաջարկած տղայական դաշտում անձամբ կամ միջնորդավորված «հաշտության, կարգավորման» հասնելու, վերցնել լրագրողներին ու տեսախցիկներին և գնալ վարչական շրջան իբրև թե «քաղաքացիական ակտիվության դաշտում հանրային քննարկում անելու», կներեք, կամ անմեղսունակություն է, կամ բացահայտ սադրանք․․․
Հայաստանի քաղհասարակության պատմության դաշտում այսպիսի միջադեպ չի եղել․ որ կանխավ տղայական դաշտում շիկացնես մթնոլորտը, այդ դաշտում գոտկատեղից ներքև հարվածես հակառակորդիդ, իսկ հետո գնաս իբրև թե «հանրային շահի ջատագով ուզում ես դեմոկրատական ընթացակարգով հարց լուծես», հասկանալով, որ բռնությունն անխուսափելի է, որովհետև սրբություններ ես վիրավորել, կներեք, անուն չունի ոչ տղայականության դա՛շտում, ոչ էլ դիտարկելու եմ քաղաքացիական հասարակության դաշտում։
Ու պատկերն ավելի պարզ է դառնում, երբ պարզվում է, որ Չախոյանը իր հետաքրքրությունների սլաքը Ավինյանից շեղել է դեպի եվրատլանտյան օրակարգով Հանրապետություն կուսակցությունը, որի առաջադրած վարչական շրջանի ղեկավարը մեկնել է Ուկևրաինա՝ Բուչա քաղաք, ռուս դեսանտայինինների ու հրոսակների իրականացրած դաժան ջարդերի քաղաք, որը այդքան նյարդայկնացրել ու մինչև օրս հանգիստ չի տալիս Արթուր Չոխայանի քաղաքացիության երկրի ղեկավարությանը․․․ Ու Արթուր Չախոյանը Մայր Հայաստան խմբակցության իր զույգի հետ սադրանքն անում է այն օրը, երբ իրենց «լիդեր» Քոչարյանը, իբրև թե «իմիջիայլոց», սուր քննադատության է ենթարկում Ուկրաինային, նրա նախագահին երկիրը «վարի տալու մեջ»․․․ Դա էլ դեռ հերիք չէ, միջադեպին նախորդում էլ մեկ այլ միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ, ով շաբաթվա հանգստյան օրերին գինովցաց հայտնվում է նույն դաշտին սպասարկող ու «լրագրողի» անվան տակ հանդես եկող մեկ այլ անձի կողմից ու ներքին էթիկայից ելնելով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրում․․․ Ու ահա, պարզ է դառնում պլանը՝ սադրել անցանկալի, նախըտրելի է՝ իշխանության մեջ անրևմտամետ անձանց, նրանց հանել հունից, ստեղծել իրավիճակ, որ իրավապաշտպան կազմակերպություններն ու լայն հանրությունը լայնորեն դատապարտեն իրենց դեմ կատարվածը, այդ ճնշման տակ իշխանությունից խցանի նման հեռացնեն անցանկալի, կրկնում եմ՝ նախընտրելի է արևմտամետ պաշտոնյաներին․․․․
Ասել է թե՝ արևմտյան դաշտի ուղղությամբ քաղաքական որսի ծրագիր կա։ Նրանց թիրախավորելով, բնականաբար վտանգում ես նաև իշխանությունների հեղինակությունը։
Ինչպես ընդունված է ասել, տղաներ և աղջիկներ, հարիֆ չկա։ Հավատացող չկա։ Դուք քաղաքացիական ակտիվիստներ չեք։ Չեմ ասի այն, թե ինչով եք զբաղված դուք։ Հասարակությունը լավ գիտի։
Գիտակցելով ու տեսնելով ծրագրի տարրերը, ինքս չեմ անելու այն, ինչ ակնկալում են սցենարիստները։ Ու կհորդորոեմ այլ գործընկերների էլ ծուղակը չընկնել։ Այլըտրանքն ամենևին բռնությունն արդարացնելը չէ։ Ոչ, դա էլ անընդունելի է։
Ես կոչ եմ անում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, հանրությունից ներողություն խնդրել ու ափոսանք հայտնել կատարվածի համար։ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Ափսոսանք հայտնել, որ իր շրջապատը զգայական դաշտում տրվել է էմոցիաներին։ Բայց քանի որ նպատակ է դրված պաշտոնազրկել Հանարապետության կողմից առաջադրված վարչական շրջանի ղեկավարին, չկայացնել այդ որոշումը։ Պարտադիր հանրությանը հայտարարել ու հրավիրել այն հարցով լայն քննարկման, որը իբրև թե դարձել է «քաղաքացիական ակտիվիզմի» քողածածկույթ՝ ինչ-որ մանկապարտեզի հիմնանորոգման ծախսերի արդյունավետություն։ Հանրությանը տող առ տող, կոպեկ առ կոպեկ, վարչապետի ասած՝ հատիկ առ հատիկ զեկուցել կատարված ծախսերի, թերությունների, դրանց վերացման մասին։ Եթե կա չարաշահում, այդ դեպքում կարող է հրաժարական տալ կամ եթե ցանկանում է։
Բայց չպետք է թույլ տալ դրսի հետ կոռելացվող այս ստրատեգիան արձանագրի գեթ նվազագույն արդյունք։
Ինքս դատապարտում եմ, որ վարչական շրջանի ղեկավարի շրջապատը ինքնատիրապետում չունի։ Հասկանում եմ հասցված խորը վիրավորանքը, բայց միևնույնն է, պաշտոնյան, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, որքան էլ ցավեն, որքան էլ փորձեն ամեն գնով պաշտպանել իրենց հարազատին, ընկերոջը, ավելորդ ու ծայրահեղ պաշտպանությունը կարող է վնասել։
Ինչպես ինքս եմ համոզվել իմ դեմ հարուցված մի քանի գործերից, որոնք հաջորդել են իմ դեմ կատարված սադրանքին ու իմ կողմից գերէմոցիոնալ արձագանքին /որին նրանք միգուցե արժանի էին/, բայց հիշեք․ նման դեպքերում ուղղակի պետք է զանգտել ոստիկանություն և հաղորդում տալ, որ խաթարում են հիմնարկի բնականոն գործունեությունը։ Ահա և վերջ։ Բռունցներին կամ էմոցիաներին տրվելը ոչ միայն վնասակար է, այլ նաև անթույլատրելի։
Ու ինձ համար միևնույնն է, թե ով և ինչպես է արձագանքելու այս գրառմանը։ Սադրիչին քաղհասարակություն, քաղաքական կամ քաղաքացիական ակտիվություն ասելը մեղք է։ Քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությունը իրենց մեջ մեկ միլիմետր տեղ չունեն ոչ տղայականության, ոչ կրիմինիալ, ոչ էլ հիբրիդային գործողության համար։ Ինքս 2018թ աշնանը քաղհասարակության հետ Նիկոլ Փաշինյանի հետ ահնդիպմանը բարձրացրել եմ մի հարց՝ «ինչպես ենք մենք բոլորս հետռագայում դիրքավորվելու քաղաքացիական հասարակության դաշտ սպրդող, քաղաքացիական ակտիվության տակ քողարկված հակաքաղաքացիական, հակապետական վարքագծերի նկատմամբ․․․»։ Քաղհասարակության մի գործընկեր տեղից վեր թռավ՝ «իհարկե, համարելու ենք քաղհասարակություն»։ Հետո, ապրի ինքը, ինձ հեռացրեց իր ընկերների ցանկից, իմ լրահոսն էլ հանդարտվեց, իրենն էլ։ Ինքը վերջին տարիներին պայքարում է ռուսական «քաղհասարակության» կամ հայրենափրկիչ շարժումների լուսանցքում, ես էլ իմ տեղում․․․ Ու ոչ մի բան կամ ոչ մեկ ինձ չի ստիպի հիբրիդներին համարեմ քաղհասարակություն, քաղաքական ուժ կամ լրագրող ու լրատվամիջոց։ Երբեք։ Դա բոցառված է։