top of page

Ադրբեջանի հետ բանակցելով՝ Ղարաբաղը հայաթափեցին, ԼՂ լուծարումը ստորագրեցին, հիմա ասում են՝ տղե՜ք, կատակ էինք անում, փաստաթութը իրավական ուժ չունի. Տարոն Չախոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 2, 2024
  • 1 min read
ree

ՀՀ  վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ լուծարումը ստորագրած Սամվել Շահրամանյանի հայտարարություններին առ այն, որ ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ղարաբաղում հեղաշրջում արեցին, Ադրբեջանի հետ բանակցելով՝ Ղարաբաղը հայաթափեցին, ԼՂ լուծարումը ստորագրեցին, հիմա ասում են՝ տղե՜ք, կատակ էինք անում, ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի ․․․ ու մսուր մանկապարտեզի էս տրամաբանությամբ էլ խոսում են ԼՂ անկախությունից ու Ադրբեջանի հետ նորից բանակցելուց։

 

30 տարվա պայքարը, թափված արյունը, ներդրված բոլոր ռեսուրսները մի քանի օրում ջուրը լցրեցին, եղածն էլ սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցեցին, հիմա ասում են պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցելու։ Եվլախում բանակցեցիք, արդյունքը՝ ԼՂ լուծարումն ու հայաթափված Ղարաբաղն է։

Դուք պատրաստ եք ՀՀ անկախությունը զոհաբերել այն նույն տերերի հանձնարարությամբ, որոնց կարգադրությամբ Ղարաբաղը մատաղ արեցիք։

1/2363
bottom of page