Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
Շաքարային դիաբետ ունեցողների թիվը 1990 թվականից ի վեր ավելի քան քառապատկվել է: 2022 թվականի տվյալներով՝ աշխարհում կա այս հիվանդությունն ունեցող ավելի քան 800 մլն մարդ: Հոդվածը The Lancet գիտական պարբերականը հրապարակել է նոյեմբերի 14-ին՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ:
Ամենամեծ աճը նկատվել է Հարավարևելյան և Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:
2022 թվականին «շաքարախտի տարածվածությունն ամենացածրն է եղել Արևմտյան Եվրոպայում և Արևելյան Աֆրիկայում երկու սեռերի համար, ինչպես նաև Ճապոնիայում և Կանադայում՝ կանանց շրջանում, իսկ ամենաբարձր տարածվածությունը եղել է Պոլինեզիայում և Միկրոնեզիայում, Կարիբյան ավազանի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկան որոշ պետություններում, ինչպես նաև Պակիստանում և Մալայզիայում։ 2022 թվականին շաքարային դիաբետով ունեցող 30 և ավելի բարձր տարիքի 445 միլիոն չափահաս չի բուժվել, ինչը 3,5 անգամ ավելի է, քան 1990 թվականին:
Բուժման ամենաբարձր ցուցանիշը՝ 55%, գրանցվել է Հարավային Կորեայում, արևմտյան շատ երկրներում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ պետություններում, օրինակ՝ Լեհաստանում, Չեխիայում, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայում (Կոստա Ռիկա, Չիլի և Մեքսիկա), Մերձավոր Արևելքում (Հորդանան, Կատար և Քուվեյթ) և Հյուսիսային Աֆրիկայում:
Ուսումնասիրության համար օգտագործվել է ավելի քան 140 միլիոն մարդու տվյալ: