top of page

Հրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկեց Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read

Մեզ համար մեծ նշանակություն ունի, որ այս երկխոսությունը տեղի է ունենում և դուք այստեղ եք՝ Թուրքիայում․ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Հրանտ Դինքի աղջիկը՝ Դելալ Դինքը:

Նա վարչապետի այցը պատմական է համարեց, ինչպես նաև կարևորեց, որ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել. «Մենք հարևան երկրներ ենք, և այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է խաղաղությունը: Մենք գիտենք, որ խնդիրները մեկ րոպեում չեն լուծվում, բայց կարևորը երկխոսությունն է:

Կուզենամ մի առաջարկ անել՝ Թուրքիայում շատ ՀՀ քաղաքացիներ կան, որոնք մեծ խնդիրներ ունեն, նորածիններ կան, որոնք թուղթ չունեն, հիվանդներ կան, որոնց բժշկական օգնություն է պետք: Խնդրում եմ, այստեղ դեսպանատան, հյուպատոսարանի նման դիվանագիտական մի կառույց է պետք»:

1/2174
bottom of page