top of page

Ավտոբուսի վարորդները երբեմն հրաժարվում են վարել, քանի որ իրենք պետք է հետևեն վճարումներին. Ավինյան

  • Feb 17, 2025
  • 1 min read

«Որոշ քաղաքացիներ տարբեր դրդապատճառներով շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ավտոբուսների ներսում տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր, վարորդները երբեմն հրաժարվում են վարել, քանի որ իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է հետևել վճարումների կատարմանը: 

«Այս հարցում վարորդներին իմ աջակցությունն եմ հայտնում, չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- նշել է նա:

 
 
1/2767
bottom of page