Կիեւում «ձախողված» են անվանել Ուկրաինայում ընտրությունների անցկացման ԱՄՆ պլանը

Հրադադարի դեպքում մինչեւ տարեվերջՈւկրաինայում ընտրություններ անցկացնելու ԱՄՆառաջարկը «ձախողակ» ծրագիր է, եթե Վաշինգտոնըծրագրում է այլեւս ոչինչ չանել կայուն խաղաղությանհամար, ասել է Ուկրաինայի նախագահիհաղորդակցությունների հարցերով խորհրդականԴմիտրի Լիտվինը։
«Մոսկվան շարունակում է ավելացնել հրթիռների եւզինամթերքի արտադրությունը, պատժամիջոցներըշրջանցելու եւ նավթի վրա փող աշխատելու նորուղիներ գտնել։ Եվ պարզ է, որ այս բոլոր զենքերը չենստեղծվում ժողովրդավարական հարեւաններինկատմամբ հարգանքի հաշվառմամբ»,- ասել էԼիտվինը։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփի խոսքերը, որը խոսել է ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելուհնարավորության մասին, եւ կոչ է արելՎաշինգտոնին շարունակել աշխատել «պատերազմըդադարեցնելու եւ կայուն խաղաղություն ապահովելուկոնկրետ ծրագրի ուղղությամբ»։
Մինչ այդ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահիհատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը հայտնել էր, որՎաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայումնախագահական եւ խորհրդարանականընտրություններն անցկացվեն մինչեւ տարեվերջ։«Ժողովրդավարական երկրների մեծ մասումընտրություններ անցկացվում են պատերազմիժամանակ։ Կարծում եմ, որ կարեւոր է, որ նրանք դաանեն: Կարծում եմ՝ սա լավ է ժողովրդավարությանհամար։ Սա է ամուր ժողովրդավարությանգեղեցկությունը, երբ մեկից ավելի մարդ կարող էառաջադրվել»,- ասել է Քելոգը: Reuters-իաղբյուրների տվյալներով՝ Թրամփի թիմը կարծում է, որ Ուկրաինայում պետք է անցկացվեննախագահական ընտրություններ, որոնց հաղթողըկկարողանա երկխոսություն վարել Ռուսաստանի հետերկարաժամկետ խաղաղության համաձայնագրիշուրջ։
Ուկրաինայում հերթական նախագահական եւխորհրդարանական ընտրությունները պետք էկայանային 2024թ.։ Պաշտոնապես Ուկրաինայինախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորություններիժամկետն ավարտվել է անցյալ տարվա մայիսի 20-ին։Երկրի Սահմանադրությունն արգելում էընտրություններ անցկացնել ռազմական դրությանժամանակ։ Զելենսկու առաջարկով Գերագույնռադան վեց ամիսը մեկ երկարացնում է ժամկետը։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելիվաղ հայտնել էր, որ Զելենսկու լիազորություններիլեգիտիմությունը սպառվել է, ուստի Ռուսաստանիհետ հնարավոր խաղաղության պայմանագիրըկարող է ստորագրել միայն Ռադայի խոսնակ ՌուսլանՍտեֆանչուկը, որը «միակ լեգիտիմ իշխանությունն» էերկրում։
Ավելի վաղ «РБК-Украина»-ի աղբյուրները հայտնել էին, որ արեւմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ը, բազմիցս պնդել են նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական գործողությունների ցանկացած դադարեցման եւ դրան հաջորդած ռազմական դրության չեղարկման դեպքում։ Ինքը՝ Զելենսկին, հայտնել է, որ պատրաստ է կազմակերպել դրանք, բայց միայն այն դեպքում, եթե լինի զինադադար, եւ Կիեւը ստանա անվտանգության երաշխիքներ Արեւմուտքից։