2026 թվականին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ. Գևորգ Պապոյան
- 14 hours ago
- 1 min read

2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ։ Այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165 տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։
Ընկերությունն այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։
Սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի Կառավարությունը»,- տեղեկացրել է նախարարը:




















