top of page

Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 14/2 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Mercedes» և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։ 



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ «Tesla»-ն եղել է կայանված։

 
 
1/2462
bottom of page