Պայթուն՝ Մոսկվայի Ելեցկայա փողոցում. 2 ոստիկան է զոհվել
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 24-ին մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Մոսկվայի Ելեցկայա փողոցում՝ Ներքին գործերի նախարարության վարչության մոտ։ Պայթյունները տեղի են ունեցել այն շենքի մոտ գտնվող կայանատեղիում, որտեղ դեկտեմբերի 22-ին պայթեցվել էր Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի մեքենան։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«112» տելեգրամ ալիքի տվյալներով՝ գիշերն անհայտ անձը փաթեթ է նետել ճանապարհային ոստիկանության մեքենայի վրա և փախել։ Զոհվել է երկու իրավապահ մարմինների աշխատակից, ևս երկուսը հոսպիտալացվել է։




















