Մի խայտառակվի, էլի, Լևոն. Ալեքսանյանը՝ 4rd.am-ի հրապարակման մասին
- Investigative journalist

- Jun 26
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սերժ-Քոչարյան սիամականների խորթ եղբայր Տեր-Պետրոսյանի 4-rd.am-ը որոշել է ապացուցել բոլոր բանական մարդկանց էն թեզը, որ արհեստական բանականությունը թեև կարողանում է հայերեն տեքստ կարդալ, ձայնը նմանեցնել, բայց ինտոնացիոն, շեշտադրումների, խոսքի սահունության տեսանկյունից էնքան վատ է աշխատում, որ Նիկոլ Փաշինյանի անվան տակ սարքած ձայնը տպավորություն է, թե տակից կարդում է Ռոբերտ Քոչարյանը։
Ու սա, ի դեպ, սարքվել է միլիարդատերերի կոնգլոմերատի կողմից, որոնք ֆինանսական ՈՉ ՄԻ սահմանափակում չունեն։
Այսպիսով՝ #իձիոտներիՑասումը շարժումը իր ձեռքով ապացուցում է, որ չկա աշխարհում արհեստական բանականություն, որը կարող է այդ աստիճան արհեստավարժ գեներացնել երեկվա ձայնագրությունները։
Մի խայտառակվի, էլի, Լևոն։




















