top of page

Քաղաքական երկխոսություն, միջուկային էներգիա, ռազմարդյունաբերության ոլորտ. Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-Սլովակիա համատեղ հետաքրքրությունները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 26
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սլովակիայի հետ համատեղ օրակարգերը՝ նշելով որ դրանք ընդգրկուն են։

«Առաջարկեցինք կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում, շատ մեծ օրակարգ կա էներգետիկ որլորտում, մասնավորապես, միջուկային էներգիայի ոլորտում, նաև մենք քննարկեցինք ռազմարդյունբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ», - Սլովակիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով կլինեն կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր։

Փաշինյանն ասաց, որ Սլովակիայի վարչապետին ներկայացուցչական գործարար պատվիրակություն է ուղեկցում. «Այդ ուղղությամբ տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ կունենա և դրանք բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք և արտահայտություն»։

 
 
1/2382
bottom of page