top of page

Վահան Կոստանյանը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները

  • Jun 11, 2025
  • 1 min read

Աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին:

ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ Սելասիին է ներկայացվել միջագնական խորհրդակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ նախանշված ուղղություններով համագործակցության զարգացման համատեքստում: Կարևորվել է նաև երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը:

 
 
bottom of page